
Կորպորատիվ ծառայություններ
Կորպորատիվ ծառայություններ
Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունն աջակցում է իրավաբանական անձանց, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ու հիմնարկների հիմնադրմանը, այդ թվում պատրաստում է պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը և ներկայացնում գրանցման գործընթացում: Իրավաբանական անձի հետագա գործունեության ընթացքում մատուցվող իրավաբանական ծառայությունները ներառում են կորպորատիվ կառավարման աջակացումը, ներդրումների կատարմանն առնչվող համապարփակ խորհրդատվությունը (այդ թվում՝ փաստաթղթերի փաթեթի պատրաստումը և գրանցման գործընթացի կազմակերպումը), վերակազմակերպումների ու վերակազմավորումների իրավական ձևակերպումների ուղեկցումը, ինչպես նաև կազմակերպությունների իրավական սպասարկումը՝ մասնագետի տրամադրմամբ կամ ամբողջական աութսորսինգի միջոցով։