Մեր հասցեները

Ք. Երևան Բայրոն 10 Ք. Սպիտակ Ս. Ավետիսյան 6

Հեռախոսահամարներ

+374 77665538
+374 33223098

Էլ հասցե

info@contra.am

Կոնտրա Լեգեմ արբիտրաժային դատարանը բիզնեսում ծագող խնդիրների լուծման համար  արդյունավետ գործիք է։ Կոնտրա Լեգեմ արբիտրաժային դատարանում գործում են Տուրիզմի արբիտրաժային տրիբունալը, Առևտրային վեճերի արբիտրաժային տրիբունալը, Էլեկտրոնային առևտրի բնագավառում ծագող վեճերի արբիտրաժային տրիբունալը, ինչպես նաև Միջազգային գործերով արբիտրաժային տրիբունալը։

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային, արտադատական, արագ ընթացակարգ է, որի արդյունքներով արբիտրի (դատավորի) կողմից լուծվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ծագած վեճերը։ 
Արբիտրաժային դատարանը մասնավոր կառույց է, մինչդեռ արբիտրաժային դատարանի դատավորի կայացրած վճիռը ունի այն նույն արժեքը, ինչ պետական դատարանինը։ Գործը արբիտրաժ հանձնելու պահից բացառվում է պետական դատարանների միջամտությունը և վեճը լուծվում է արբիտրաժային դատարանում։ Արբիտրաժային դատարանում վեճի քննությունը 1 ամիս է, այսինքն դուք կարող եք մեկ ամսից ունենալ դատական ակտ, որն, ի դեպ, բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում 5 օրվա ընթացքում։ Վճռի պահանջների չկատարման պարագայում արբիտրաժային դատարանի վճիռն ուղարկվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման։

Արբիտրաժային դատարանում վեճերի լուծման առավելությունները՝  
վեճն լուծվում է մեկ ամսում, մինչդեռ պետական դատարանում 1-3 տարում, 
արբիտրաժային դատարանի վճիռները բողոքարկման ենթակա չեն, մինչդեռ պետական դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման վերաքննության և վճռաբեկության կարգով, որը պահանջում է լրացուցիչ 1 տարի, 
• և՛ պետական և՛ արբիտրաժային դատարանի վճիռները ենթակա են կատարման հարկադիր կարգով,
• արբիտրաժային դատարնում ծախսերը անհամեմատ ավելի մատչելի են, քանի որ որպես կանոն փաստաբանի կամ իրավաբանի ներկայացուչություն չի պահանջվում (3 մասից բաղկացած թրեյնինգը բավարար է ցանկացած մասնագետի կողմից արբիտրաժային դիմում ներկայացնելու համար), իսկ դատական տուրքերը նույնական են,
• արբիտրաժային դատարանում դուք եք ընտրելու այն արբիտրին, ով քննելու է ձեր գործը, իսկ պետական դատարանում այդպիսի հնարավորություն առկա չէ,

Արբիտրաժային դատարանի թերությունները՝
• ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների բացակայությունը։

Կանոնակարգ 

 

Մուտքագրել էլեկտրոնային արբիտրաժային հայցադիմում